News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննությամբ՝ 2019 թվականի հունվարի 11-ին ՝ ժամը 19:50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի տներից մեկից կատարվել էր զգալի չափերի գողություն:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, հայտնում ենք, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող բնակարանում վարձակալության հիմունքներով բնակվում է Լոռու մարզի դատախազ Ա. Մարտիրոսյանը: Վերջինս եւ բնակարանի սեփականատերը ճանաչվել են տուժող:

Իրականացված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ:

Հանցագործություն կատարելու կասկածանքով նույն օրը բերման են ենթարկվել Վանաձոր քաղաքի չորս բնակիչներ՝ ծնված 1993, 1992, 1995, 1991 թվականներին: Վերջիններս նույն օրը ձերբակալվել են՝ գողություն կատարելու կասկածանքով:

2019 թվականի հունվարի 13-ին որոշումներ են կայացվել՝ Վանաձոր քաղաքի 1991, 1993 եւ 1995 թվականներին ծնված բնակիչներին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, իսկ 1992 թվականին ծնված բնակչին` 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Քննիչը 2019 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 12: 52-ին, միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

2019 թվականի հունվարի 14-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է 1995 թվականին ծնված բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:

Նույն օրը դատարանը քննել է նաեւ Լոռու մարզի`1992 թվականին ծնված բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ միջնորդությունը եւ բավարարել:

Մինչ վերջինիս խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելը եւ խորհրդակցական սենյակ հեռանալը, նկատի ունենալով, որ ձերբակալման օրենքով սահմանված 72 ժամը լրացել է, մյուս երկու մեղադրյալներին դատավորն ազատ է արձակել եւ հեռացել խորհրդակցական սենյակ: Մինչ դատավորի` խորհրդակցական սենյակից վերադառնալը վերոհիշյալ երկու անձինք դիմել են փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարվել են տուժողի, մեղադրյալների, մի շարք վկանե-րի հարցաքննություններ, դեպքի վայրի, փաստաթղթերի զննություններ, անձնական, բնակարանների, ավտոմեքենայի խուզարկություններ, հետազոտման համար ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատամատնադրոշմային, համալիր դատահետքաբանական եւ դատանյութագիտական փորձաքննություններ, ինչպես նաեւ՝ քննչական ու դատավարական այլ գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ