News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում մեր շատ հայրենակիցներ բուժօգնության համար մեկնում են հարեւան Վրաստան, որտեղ բուժօգնության որոշ ոլորտներ սպասարկում են 40-50 տոկոս էժան: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը:

Նա հարց ուղղեց ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանին, թե արդյոք հնարավո՞ր է Հայաստանում ապահովել առավել էժան բուժօգնություն:

Նարեկ Զեյնալյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, «Անհրաժեշտ է զսպել բուծառայությունների գնագոյացումը: Դա թողնված է բաց, յուրաքանչյուր բուժհիմնարկ որոշում է իր գնացուցակը: Դա բավականին թանկ է, քան կարող էր լինել: Դա է պատճառը, որ շատերը մեկնում են հարեւան երկիր: Այստեղ հարկեր են կիրառում դեղերի վրա, դրա համար էլ հարեւան երկրում դեղերը եւս 40-50 տոկոսով էժան են»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ