News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատների բողոքներից հետո Սաուդյան Արաբիայի դրոշի պատկերով արձանը կհեռացվի Նյու Յորքի Ground Zero-ից։

Հիշեցնենք, որ 19 ահաբեկիչներից 15-ը Սաուդյան Արաբիայից էին, թեեւ թագավորությունը բազմիցս հերքել է 3000 կյանք խլած ողբերգությանն իր մասնակցությունը։

Candy Nations անվանումով ստեղծագործությունն իրենից ներկայացնում է կոնֆետներ, որոնք փաթաված են G20-ի երկրների դրոշներով, այդ թվում՝ Արգենտինայի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի եւ Սաուդյան Արաբիայի։ Ֆրանսիացի նկարչուհի Լոուրենս Ջենքելն ասել է, որ ինքը գործը ստեղծել է 2011թ․, որպեսզի «արժանին մատուցի ամբողջ աշխարհի մարդկանց»։

Արձանը դրվել է աշխարհի 25 երկրներում եւ անցյալ ամիս բերվել է Նյու Յորք ու տեղադրվել նախկին Համաշխարհային առեւտրի կենտրոնի տեղում։ Այն պետք է այդտեղ մնար մինչեւ փետրվարի 28-ը, սակայն բողոքներից հետո արձանը որոշել են տեղափոխել Քենեդու անվան օդանավակայան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ