News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱԺ նախկին խոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հանդես է եկել ներման ողջ գործընթացը հրապարակային դարձնելու օրենսդրական փոփոխության առաջարկով։

«Ամփոփելով ներման գործընթացի հրապարակայնության վերաբերյալ իմ էջում արված հարցման արդյունքները՝ 82% ՝այո եւ 18%՝ ոչ, ինչպես նաեւ այս օրերին շարունակվող քննարկումները եւ տարբեր դիրքորոշումները՝ պարզ է դառնում, որ հասարակությունը պետք է հնարավորություն ունենա իմանալ՝ ինչ պայմաններում, ինչ չափանիշների հիման վրա է կոնկրետ անձին ներում շնորհվել։ Ասվածը ամենեւին չի նշանակում, որ ներման ողջ գործընթացը պետք է լինի հրապարակային, այլ այն, որ ներման գործընթացի որոշակի փուլում տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հանրությանը։

1. Գործընթացի սկզբնական եւ միջանկյալ փուլերում հրապարակայնությունը կարող է ազդել վերջնական որոշման կայացման անաչառության վրա , այդ իսկ պատճառով կարծում եմ՝ ներման վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հրապարակվի վերջին փուլում, այսինքն՝ երբ նախագահը որոշում է ներում շնորհել կամ մերժել ներումը։ Ընդ որում՝ հրապարակայնեցնելով որ փուլում որ մարմինը ինչ որոշում է կայացրել։ Այս պարագայում մի կողմից որեւէ ճնշում չի կարող գործադրվել ներման գործընթացի մեջ ներգրավված անձանց նկատմամբ, քանի որ պահպանվում է գաղտնիությունը, մյուս կողմից էլ այդ անձինք կգործեն ավելի հաշվետու կերպով, քանի որ կիմանան, որ իրենց որոշման մասին ի վերջո հասարակությունը տեղեկանալու է։

2. Սրա հետ մեկտեղ տուժողների եւ նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ է սահմանել ընթացակարգեր ներման գործընթացի սկզբնական կամ միջանկյալ փուլերում նրանց դիրքորոշումը լսելի դարձնելու համար։ Օրինակ` սահմանվի ներման գործընթացի վերաբերյալ տուժողին իրազեկելու ընթացակարգեր` միեւնույն ժամանակ ամրագրելով, որ տուժողը քրեական պատասխանատվության ուժով չի կարող հրապարակել ներման մասին տեղեկատվություն մինչեւ վերջնական որոշման կայացումը՝ ամեն տեսակ ազդեցությունից խուսափելու համար։ Այս համատեքստում ավելորդ չի լինի պետության կողմից «հաշտեցնող արդարադատության» մեխանիզմների կիրառման հիմքեր ստեղծելը:

Կարծում եմ՝ նման կարգավորումները կվերացնեին այն մտահոգությունները եւ հարցերը, որոնք այսքան բարձրաձայնվում են վերջին օրերին։ Հաշվի առնելով հարցի կարգավորման վերաբերյալ լայն հանրային պահանջը՝ ես պատրաստ եմ տրամադրել օրենքում փոփոխությունների ամբողջական նախագիծ այն պատգամավորներին, որոնք կցանկանան հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։ Հ.Գ. Ըստ էության ես այս առաջարկը արել եմ նաեւ նախկինում (բոլոր այն անձանց համար, որոնք զարմանում էին, թե ինչու եմ ես հիմա այս հարցին անդրադառնում)։ Հարցը այս պահին սրվեց ու դարձավ արդիական»,– ասվում է հրապարակման մեջ։։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ապրանքների դրոշմավորման համար ՀՀ...
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
Արդյոք Դավիթ Խաչատուրյանը ՔՊ-ի՝ իր նկատմամբ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքի պատճառո՞վ է որոշել...
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
Այսպիսով` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր` 2024 թվականի զեկույցում արձանագրել է...
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ...
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Վերջերս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ-ի այն քննիչը, ով քննել էր դատախազներ Աշոտ...
Ամենաշատ