News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի դատախազությունը ջանքեր է գործադրում, որպեսզի միջազգային օրդեր ձեռք բերի բասկետբոլի «Նյու Յորք Նիքս» թիմի խաղացող Էնես Կանտերի ձերբակալության համար, ում համարում է ահաբեկչական կազմակերպության անդամ՝ հայտնում է AP-ը։

Ստամբուլի գլխավոր դատախազությունը նաեւ հարցում է պատրաստել NBA-ի խաղացողի արտահանձնման համար։ Թուրքական ԶԼՄ-ների համաձայն, երկրի իշխանությունները բասկետբոլիստին ձերբակալելու ցանկության իրենց բացատրություններում հիմնվում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ նրա կապի վրա։

Ավելի վաղ Կանտերը հրաժարվել էր մեկնել Լոնդոն՝ NBA-ի խաղին՝ հայտարարելով, որ մտավախություն ունի, թե իրեն կարող են սպանել Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատելու համար։

Կանտերի թուրքական անձնագիրը 2017թ․ չեղյալ է համարվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ