News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 17-ի որոշմամբ ուժը կորցրած ճանաչեց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին» որոշումը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2018 թվականի մարտի 1-ի որոշմամբ ստեղծվել էր «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՊՈԱԿ), որի գործունեության առարկան ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների առողջության պահպանումը եւ վերականգնումն է, իսկ գործունեության նպատակը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցումն է:

Որոշման 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսվում է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման բաժնի, քրեակատարողական հիմնարկների կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման, բժշկական մասնագիտացված բաժինների, բաժանմունքների, խմբերի եւ ՊՈԱԿ-ի միջեւ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարման արդյունքներին համապատասխան՝ պետք է իրականացվի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանն ամրացվող եւ ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների տարածքում գտնվող անշարժ գույքի անհատույց եւ անժամկետ օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը:

Վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու նպատակով՝ ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի ապրիլի 19-ի հրամանով կազմավորվել է գույքի ընդունման-հանձնման աշխատանքների կազմակերպման հանձնաժողով, որի կողմից ավարտին են հասցվել համապատասխան աշխատանքները:

Գույքի հանձնման-ընդունման աշխատանքների արդյունքում պարզ է դարձել, որ քրեակատարողական հիմնարկների տարածքում գտնվող անշարժ գույքը, որը օգտագործվելու է ՊՈԱԿ-ի կողմից գտնվում է փակ ռեժիմային գոտում՝ քրեակատարողական հիմնարկների (նույն շենքի) տարբեր մասերում, չի հանդիսանում առանձնացված շենք-շինություն, այլ ծառայում է որպես առանձին սենյակ հատուկ պահպանվող նույն շինության ներսում, որի պատճառով չի կարող առանձնացվել:

Հաշվի առնելով, որ Որոշմամբ նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանն ամրացվող եւ ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների տարածքում գտնվող անշարժ գույքը գտնվում է փակ ռեժիմային գոտում, ինչը խոչընդոտ է հանդիսանում ինչպես տարածքների հանձնման-ընդունման, այնպես էլ ՊՈԱԿ-ի հետ անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման աշխատանքների իրականացման համար,անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Որոշման 6-րդ եւ 7-րդ կետերը:

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման բաժնի, քրեակատարողական հիմնարկների կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման, բժշկական մասնագիտացված բաժինների, բաժանմունքների, խմբերի փակ ռեժիմային գոտում առկա հատուկ պահպանվող անշարժ գույքը չի առանձնացվի եւ չի հանձնվի ՊՈԱԿ-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սոխը ի՞նչ արժի օրինակ, իսկ սխտորը տեղակա՞ն է. Փաշինյանը գյուղմթերքի վաճառողների հետ է զրուցել
Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 784 մլն դրամ...
Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է մանկապարտեզը.Փաշինյանը Այգեշատում է
Աշխատանքների ընդհանուր արժեքը 51 մլն դրամ է, որից 35 մլն դրամը հատկացվել է…
Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադեւոս Ավետիսյան
Հարկահավաքման ցածր կատարողականի հետևանքով արձանագրվում են պետական բյուջեի ծախսերի էական թերակատարումներ…
«1000 հեկտար վարելահողից 600-ը պարա՞պ է. Այսպիսի բան չպետք է լինի». Փաշինյան (վիդեո)
Հիմա էս գազամուղը ձեզ համա՞ր են կառուցում…
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 26-ին, կազմել է...
Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն. ԱՍՀՆ
Ծրագրի շրջանակում գործընկեր բանկերում ընդունվել և ուսումնասիրման փուլում են ևս շուրջ 255 հայտեր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ