News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր՝ հունվարի 17-ին  շարունակվեց Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի գործով առաջին դատական նիստը։

Այսօրվա դատական նիստին գործով տուժող Մամիկոն Բագրատունու ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ հիմքեր կան գործով դատախազին բացարկ, իսկ նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու համար։

Սակայն նա նշեց, որ նման միջնորդություններ ներկայացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ վստահ է, որ դատարանը կմերժի դրանք։ Այսօր նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց գործքվ ամբաստանյալ Արամ Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությունը և  որոշում կայացրեց այս գործով դատաքննությունն անցկացնել դռնփակ դատական կարգով։ Դատավորն արձանագրեց, որ գործի նյութերում կան տվյալներ, որոնք վերաբերվում են դատավարության մասնակիցների՝ գործով տուժողի և ամբաստանյալի մասնավոր կյանքին։ Հիշեցնենք, որ  համաձայն մեղադրական եզրակացության` Արամ Վարդանյանը կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախանական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքի սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգմանը։ Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է նաև Գարեգին Իսկանդարյանը։

Նա  մեղադրվում է Բագրատունու առևանգման մեջ։

Նրանց երկուսի նկատմամբ էլ, որպես խափանման միջոց է ընտրված գրավը։

Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանը ձերբակալվել է 2018թ.  հուլիսի 30-ին Դուբայի օդանավակայանում իսկ հոկտեմբերի 1–ին  Միացյալ Արաբական Էմիրություններից էքստրադիցիայի ենթարկվել Հայաստան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ