News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը շատ է ուշացել: Այս մասին հունվարի 17-ին Ազգային ժողովի նիստում Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց այդ պաշտոնի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Ըստ նրա, այս խորհրդարանական հանձնաժողովը պետք է ավելի վաղ ձեւավորվեր: «Այսինքն` ոչ հիմա, երբ մենք ծանրաբեռնված ենք խնդիրներով,  այլ ավելի վաղ, որպեսզի մենք կարողանայինք դրանց պատրաստել», - պարզաբանեց պատգամավորը: Նա նշեց, որ այսօր Հայաստանում նույնիսկ միջին մակարդակում  չեն կարող օգտվել ԵՏՄ-ի անդամակցելու շնորհիվ տրված հնարավորություններից:

Միեւնույն ժամանակ, ինտեգրումը նկատելի է միայն չորս հիմնական ոլորտներում`մթերքներ, ծառայություններ, կապիտալ եւ միգրացիոն գործընթացներ, մինչդեռ պատժամիջոցների հետ կապված Ռուսաստանում իրավիճակը շարունակում է վատթարանալ: Սա, ինչպես նշեց պատգամավորը, զգացվում է նաեւ Հայաստանում:

Մելքումյանը ներկայացրեց նաեւ մի քանի ցուցանիշներ: Այսպիսով, 2018 թ. հունվարից մինչեւ նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է 1.7 մլրդ դոլարի, իսկ Եվրասիական միության այլ երկրների հետ այս ցուցանիշը շատ ավելի ցածր է: «Բելառուսի հետ ապրանքաշրջանառությունը 30 միլիոն դոլար է, Ղազախստանի հետ` մինչեւ 14-15 միլիոն դոլար », - ասաց պատգամավորը` հավելելով, որ այդ թվերը աննշան են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ