News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Միգրանտների նոր քարավանը Սալվադորից դեպի ԱՄՆ է շարժվում, հայտնում է Telesur-ը:

Նշվում է, որ չորեքշաբթի առավոտյան Սալվադորի մայրաքաղաքից շուրջ 200 սալվադորցիներից բաղկացած խումբը սկսել է շարժվել եւ ցանկանում է Մեքսիկա հասնելու պես միանալ Հոնդուրասից միգրանտների քարավանին, որոնք շարժվում են դեպի ԱՄՆ-ի սահմանի կողմ:

Հեռուստաալիքը նշում է, որ սա վերջին 3 ամիսներին արդեն 5-րդ քարավանն է, որը փորձում է հասնել ԱՄՆ սահման:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկուշաբթի լույս երեքշաբթի գիշեր Հոնդուրասից դեպի ԱՄՆ նոր քարավան է շարժվում: Երեքշաբթի երեկոյան  խումբը ներթափանցել էր Գվատեմալայի տարածք: Որոշ տեղեկությունների համաձայն, քարավանում 1-ից մինչեւ 2 հազար մարդ կա:

Մեքսիկայում ԱՄՆ-ի հետ սահմանին այժմ մոտ մի քանի հազար մարդ է  կուտակվել, որոնք Կենտրոնական Ամերիկայի երկրներից են ժամանել: Տարբեր գնահատականներով՝ Տիխուանա եւ Մեխիկալի քաղաքների շրջաններում կարող է 6-9 հազար միգրանտ գտնվել Հոնդուրասից, Գվատեմալայից, Սալվադորից: Միգրանտների մի մասը հայրենիք  է վերադարձել կամ որոշել է մնալ Մեքսիկայում: ԱՄՆ-ն անվտանգության ապահովման համար մի քանի հազար զինվորական է տեղակայել սահմանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ