News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իտալիայի նախկին վարչապետ, «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության ղեկավար Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր է մայիսի վերջին մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին։

Նման հայտարարությամբ 82-ամյա քաղաքական գործիչը հանդես է եկել Սարդինիում տեղի ունեցած կուսակցական միջոցառման ժամանակ՝ հայտնում է ANSA-ն։

«Ես որոշել եմ մասնակցել եվրոպական ընտրություններին, որպեսզի իմ ձայնը լսելի դարձնեմ Եվրոպայում, որը պետք է փոխվի»,- ասել է Բեռլուսկոնին։

Նա երեք անգամ ղեկավարել է իտալական կառավարությունը՝ առաջին անգամ իշխանության գալով 1994թ․։ Բեռլուսկոնին միակ իտալական վարչապետն է, ում հաջողվել է աշխատել ամբողջ հնգամյա ժամկետը 2001-2006թթ․։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ