News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երբ Հայաստանը որեւէ ընկերության ներառում է իր «սեւ ցուցակի» մեջ, ԵՏՄ անդամ պետությունները նույնպես կարող են այդ մասին իրազեկված լինել, քանի որ ցուցակը հրապարակային է, իսկ գործընկեր երկրները այդ ցուցակը գաղտնի են պահում:  Հունվարի 17-ին ԱԺ նիստում Տարածաշրջանային հարցերով եւ եվրասիական ինտեգրացիայի խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածության քննարկման ժամանակ այս մասին ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ դիմելով այս պաշտոնի հավակնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանին:

Մանուկյանի խոսքով՝ ստացվում է, որ ցանկացած ընկերություն, որը հայտնվել է որեւէ երկրի սեւ ցուցակի մեջ, որը ԵՏՄ անդամ է, կարող է Հայաստանի տարածքում հանգիստ մասնակցել պետական գնումների մրցույթին:

Պատգամավորը Մելքումյանին կոչ արեց պրոֆիլային հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում ընտրվելու դեպքում այս հարցը քննարկման առարկա դարձնել իր ղեկավարելիք կառույցի շրջանակում:

Մելքումյանը պատասխանեց, որ այս դիրքորոշմանը լիովին աջակցում է, եւ հավելեց, որ իրենք պետք է հասնեն մրցակցության պայմաններում հավասարության ու թափանցիկության սկզբունքների պահպանմանը:

Նրա խոսքով՝ երրորդ երկրներում հայկական ընկերությունների մասնակցությունը պետական գնումների մրցույթներին ուշադրության արժանի է, բայց պետք է լրջորեն դիտարկվի եւ քննարկվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ