News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի կառավարությունը գործնականում լիովին կատարել է իր առջեւ դրված խնդիրները։

Այս մասին Ազգային ժողովի նիստում տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նրա խոսքով, կառավարությանը հաջողվել է թույլ չտալ հնարավոր տնտեսական ցնցումներ, որոնք կարող էին ծագել երկրում հետհեղափոխական շրջանում։

Նա զուգահեռներ անցկացրեց տնտեսական համատեքստում ուրիշ երկրներում հետհեղափոխական իրավիճակի հետ եւ նշեց, որ Հայաստանում նույնպես տնտեսական ցուցանիշների նվազում է տեղի ունեցել՝ դրանք անվանելով «անցումային փուլի արդյունք»։ Սակայն, ինչպես ասաց պատգամավորը, չնայած այս ամենին, իրենց հաջողվել է ոչ միայն խուսափել անկումից, այլեւ աճ ապահովել։ «Բնականաբար, դա կարելի է համարել բավական նորմալ ձեռքբերում»,- վստահ է Բաբկեն Թունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ