News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Գերմանիան ողջունում է Չինաստանի հետ համագործակցության առաջընթացը, հատկապես ֆինանսական ոլորտում, եւ ձգտում է խթանել հետագա զարգացումը: Այս մասին Պեկինում հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը, հաղորդում է Reuters-ը:

Ակնկալվում է, որ Շոլցի այցի ընթացքում Գերմանիան Չինաստանի ֆինանսական կարգավորիչների հետ պայմանագիր կստորագրի, իսկ նրա Բունդեսբանկը կարող է Չինաստանի հետ պայմանագիր կնքել ֆինանսական արտադրանքի առեւտրի վերաբերյալ:

 «Կարեւոր է, որ ի հեճուկս վերջին միտումներին, մենք առաջընթաց ենք տեսնում մեր համագործակցության մեջ», - ասել է Շոլցը: Բանկերի եւ ապահովագրական ընկերությունների համար հավասար պայմաններում եւ փոխադարձության համատեքստում շուկաների հասանելիությունը կարեւոր է, հավելել է Շոլցը, ով մտադիր է բանակցություններ վարել Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեի հետ:

Բեռլինը շեշտում է իր «սերտ եւ շահավետ» առեւտրային հարաբերությունները Չինաստանի հետ, որի աճը Գերմանիային աշխարհում տնտեսության մեծությամբ երրորդից չորրորդն է դարձրել:

«Մենք  շատ ընդհանուր շահեր ունենք ֆինանսական հարցերում, եւ պետք է միավորենք տարբեր դիրքորոշումները: Կարծում եմ, որ սա շատ կարեւոր խնդիր է այս ֆինանսական երկխոսության համար», - ասել է Շոլցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ