News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 20
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Նոր խորհրդարանի անդրանիկ նիստերում «դրայվի» պակաս չի զգացվում: Ընդամենն օրեր առաջ երեւակված 7-րդ գումարման Ազգային ժողովում նախորդների որդեգրած ավանդույթներն ու բարքերը չեն լքում օրենսդիր միջավայրը: Հանրապետական խմբակցության պատգամավորներին իրենց առաջնորդին կամ գործընկերներին գովաբանելու մեջ մշտապես մեղադրող նորեկները նույնաբովանդակ հայտարարություններ են անում, ներբողներ ձոնում «թավշյա հեղափոխության» առաջնորդին ու նրա նշանակած ԱԺ ղեկավարությանը: Խորհրդարանի մթնոլորտը նույնն է՝ իշխանական վերնախավի ինքնահավանության բույրն ունի: Նիստերի դահլիճից հերթափոխով բացակայող պատգամավորները գլուխը բարձր, սահուն ու աննշմար քայլերով ճեմում են միջանցքներով, մեկը մյուսի աշխատասենյակ այցելելով, ծանոթանում կահ-կարասիին ու փորձում որսալ ԱԺ պատերի ներսում ծավալվող ամենատարբեր զրույցների նյութը:

Լրագրողների հետ աշխատաոճը կրկին նույնն է մնացել, բայց եթե նախկինում ԱԺ նախագահները հազարից մեկ էին շփվում լրագրողների հետ, ու նրանց թիկնապահները չէին խոչընդոտում այդ շփմանը, ապա այժմ ժողովրդի սերն ու հավատարմությունը վայելող իշխանության ներկայացուցիչների անվտանգությունն ապահովողները ոտնատակ են տալիս ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ հանուն իրենց պաշտպանյալի:

Հների թողած գույքից ու դրանցից եկող հնարավոր «նավսից» ազատվելու միտումը նույնպես շարունակվում է. խորհրդարանի աշխատակիցները քրտնաջանորեն շենքի պահեստ են իջեցնում նախկինների սեղանները, բազկաթոռները. չէ՞ որ թավշե հեղափոխությանը բեհեզե կահույքն է սազական: 
ԱԺ 7-րդ գումարման անդրանիկ նիստին նախորդ օրը նիստերի դահլիճում խմբակցության նիստի անվան ներքո «առաջնախաղի» փորձ կատարածները, պարզվեց, այդպես էլ չէին յուրացրել կոճակ սեղմելու «արվեստը». առաջին օրը գրանցվելու փուլը հաղթահարեց միայն 100 պատգամավոր: Սա, իհարկե, մեծ ողբերգություն չէ, բայց ներկաների «քթածակ» ունենալու մասին որոշակի պատկերացում գոնե տալիս է:

Նոր խորհրդարանը համառորեն չեն լքել նաեւ «էլ գող փիսո, էլ քաչալ շուն» բովանդակությամբ բանավեճերն ու քաշքշոցները: Նոր արժեքների մասին հայտարարող ուժերը, փաստացիորեն, միմյանց հետ հարցեր պարզելու լավագույն վայր շարունակում են Աժ նիստերի դահլիճը համարել, չլսել ԱԺ նախագահությանն ու անձնական բնույթի վիրավորանքներ հասցնել միմյանց: Խորհրդարանականների «պերճանքն» ու «թշվառությունը», թվում էր, որոշ ժամանակ անց միայն նկատելի կլինի, սակայն ամեն բան շատ ավելի արագ է ջրի երես դուրս գալիս: Իշխող մեծամասնության պատգամավորների փորձի ու գիտելիքների մասին խոսելն ավելորդ ենք համարում. հասարակությունը շատ լավ տեսնում ու լսում է ամեն բան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արտախորհրդարանական 10 ուժեր միավորվել են «Նոր Սահմանադրություն» նախաձեռնության շուրջ
Գեւորգ Հովսեփյանը նշեց, որ Սահմանադրությունը քաղաքական կուսակցությունների գործ չէ, այլ ազգը պետք է սահմանի իր օրենքները, իղձերը...
Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ թշնամին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն է. Ռուբեն Հակոբյան
Այսօր Նիկոլ Փաշինյանի և իշխանության թշնամին ոչ Ռոբերտ Քոչարյանն է, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ «Լուսավոր Հայաստանը»....
«Ձեզ Լենին պապիի տեղը մի դրեք». Սաթիկ Սեյրանյանը՝ վարչապետի մամուլի քարտուղարին
Ցանկացած մարդ, վարչապետը նույնպես եթե համարում է, որ հանրային կարեւոր նշանակության հարց է...
Երեք խմբակցութուն ունեցող ԱԺ-ում խմբակցությունը պետք է ունենա լիազորություններ. Մարուքյան
Այժմ առաջարկվող փաթեթը ինքը կազմել էր դեռեւս «Ելք» դաշինքի օրոք, սակայն չեն հասցրել այն առաջարկել...
Գնալով ակտուալ է դառնում «Հայաստան՝ Նիկոլից հետո», Post-Նիկոլ տեսլականի մշակումը. Աշոտյան
Ցավոք, Հայաստանի փորձը գալիս է եւս մեկ անգամ ապացուցելու, որ էժան քաղաքական գործիչները շատ թանկ են նստում ժողովրդի վրա…
Մթնոլորտն աղտոտված է. Եթե Սիրիա գնալը իրավիճակը չկարգավորեց, ուրեմն՝ մի այլ տեղում ենք սխալվել. Սուրեն Սարգսյան
Ռուսաստանը գերտերություն է՝ բնորոշ բոլոր հատկանիշներով եւ, եթե պետությունների առաջնորդների հարաբերությունները բարիդրացիական շղարշ ունեն, դա չի նշանակում, որ ամբողջ համակարգը կիսում է այդ գործելաոճը...