News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 20
Տեսնել լրահոսը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ավարտել է ալյուրի շուկայում կատարված ուսումնասիրությունը: Ուսումնասիրության համար հիմք էր հանդիսացել նախորդ տարեվերջին ալյուրի շուկայում արձանագրված գնային փոփոխությունը:

Մասնավորապես, 2018 թվականի դեկտեմբերին՝ 2018 թվականի նոյեմբերի համեմատ, արձանագրվել է տեղական արտադրության ալյուրի բոլոր տեսակների մեծածախ վաճառքի գների բարձրացում: Ըստ Հանձնաժողովի դիտանցումների, 1 տոննա բարձր կարգի ալյուրի վաճառքի գինը 213 հազար դրամից դարձել է 223 հազար դրամ, 1 տոննա 1-ին կարգի ալյուրի վաճառքի գինը՝ 194 հազարից 204 հազար դրամ եւ 1 տոննա 2-րդ կարգի ալյուրի վաճառքի գինը 145 հազար դրամից դարձել է 155 հազար դրամ:

Ընդհանուր առմամբ, տեղական արտադրության ալյուրի բոլոր տեսակների մեծածախ վաճառքի գները 2018 թվականի դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ բարձրացել են 10 դրամով՝ 1 կիլոգրամի հաշվով:

Տեղական արտադրության ալյուրի գնային փոփոխությունների պատճառը եւ հիմնավորվածությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը նախաձեռնել է ուսումնասիրություն, որի ընթացքում համապատասխան տեղեկատվություն է պահանջել եւ ստացել ցորենի եւ ալյուրի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողներից ինչպես նաեւ իրավասու պետական մարմիններից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներն ՀՀ ներմուծվել է 280 հազար տոննա ցորեն, որի 52%-ը ներմուծվել է «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի եւ 23%-ը՝ «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի կողմից: Բացի այդ, ցորենի ներմուծումներ են իրականացրել նաեւ թվով 84 տնտեսվարող սուբյեկտներ:

Նշված ժամանակահատվածում պատրաստի ալյուր ներմուծվել է 160 ընկերությունների կողմից՝ ընդհանուր առմամբ 24,2 հազար տոննա ծավալով: Ոլորտում խոշոր ընկերությունների՝ «Ալեքս Հոլդինգի» եւ «Մոդուս Գրանումի» կողմից 2018 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացում ցորենի ձեռքբերման փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ ընկերությունները սեպտեմբերին 1 տոննա ցորենի ձեռքբերման համար վճարել են միջինը 9 500 ռուբլի (առանց տեղափոխման ծախսերի), իսկ 2018 թվականի դեկտեմբերին՝ մինչեւ 13 900 ռուբլի (առանց տեղափոխման ծախսերի):

Այսինքն, նշված ժամանակահատվածում ընկերությունների համար 1 տոննա ցորենի ձեռքբերման գները միջինում բարձրացել են 4 400 ռուբլիով կամ մինչեւ 46%-ով, ինչի հետեւանքով ՀՀ շուկայում նկատվել է ցորենից արտադրվող ալյուրի բոլոր տեսակների մեծածախ վաճառքի գների փոփոխություն:

Քանի որ մեր երկիր ցորենը հիմնականում ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից, ապա Հանձնաժողովի կողմից զուգահեռաբար ուսումնասիրվել է նաեւ ՌԴ շուկայում ցորենի մեծածախ վաճառքի գները, որտեղ եւս 2018 թվականի ընթացքում արձանագրվել է ցորենի վաճառքի գների շարունակական աճ: Տվյալ տարածաշրջանում 2018 թվականի հունվարին 1 տոննա ցորենի արժեքը կազմել է միջինում 8 750 ռուբլի, իսկ 2018 թվականի դեկտեմբերին՝ 13 000 ռուբլի, ինչը նշանակում է, որ տարվա ընթացքում ցորենի մեծածախ վաճառքի գները բարձրացել են մինչեւ 4 250 ռուբլով կամ 48.5%-ով:

Հաշվի առնելով ցորենի տեղական եւ միջազգային շուկաներում տեղի ունեցող գնային փոփոխությունները, Հանձնաժողովը շարունակում է ուշադրության կենտրունում պահել տեղական արտադրության ալյուրի վաճառքի գների դինամիկան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բենզինի ոլորտում մենաշնորհ երբեք չի եղել. «Ֆլեշի Բարսեղ»
Բեգլարյանը նշեց, որ հեղափոխությունից հետո իշխանությունները չեն խոչընդոտել իր աշխատանքին...
Պատրաստ ենք սատարել ցանկացած բիզնեսի, որը կձեռնարկեն օտարերկրյա ներդրողները. Նախարարը՝ գերմանացի ներդրողներին
Տիգրան Խաչատրյանն ընդունել է գերմանացի գործարարների պատվիրակությանը...
Դոլարի փոխարժեքն աննշան աճել է. եվրոն էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Կոտայքի մարզից շուրջ 15 ծրագրեր կներկայացվեն Կառավարություն՝ 2019-ի սուբվենցիոն ծրագրերով համաֆինանսավորվելու համար
Նշենք, որ 2018թվականի ընթացքում Կոտայքի մարզից Կառավարության հաստատմանն են արժանացել շուրջ 22 սուբվենցիոն ծրագրեր…
«Ժամանակ». Ցոփ ու շվայտ. ՊԵԿ-ում ամեն ամիս են պարգեւավճարներ ստացել
Մենք, իհարկե, երբեք չէինք անդրադառնա Դավիթ Անանյանին, եթե...
Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն թանկանում է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...