News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Վալլեքս» խումբը «Թեղուտ» ՓԲԸ-ից որեւէ գումար չի պահանջում, իսկ քննվող դատական հայցերից ոչ մեկը կապված չէ «Վալլեքս» խմբի հետ եւ «Վալլեքս» խումբը «Թեղուտ» ՓԲԸ դեմ որեւէ դատական հայց չի հարուցել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Վալեքս» խումբը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«2018թ․ հունվարի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Թեղուտ» ՓԲԸ դեմ հայցով գործի շրջանակներում «Թեղուտ» ՓԲԸ նախկին աշխատակիցների կողմից իրականացվել են բողոքի գործողություններ եւ արվել են «Վալլեքս» խմբի անունն անհարկի շահարկող հայտարարություններ։

Արձագանքելով այս առնչությամբ ԶԼՄ եւ շահագրգիռ հանրության այլ ներկայացուցիչներից  ստացվող հարցումներին՝ հայտնում ենք․

Քննվող դատական հայցերից ոչ մեկը կապված չէ «Վալլեքս» խմբի հետ եւ «Վալլեքս» խումբը «Թեղուտ» ՓԲԸ դեմ որեւէ դատական հայց չի հարուցել։

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում քննվող դատական գործը, որով այսօր առաջին նախնական նիստն էր, հարուցված է «Թեղուտ» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Սահակ Կարապետյանի՝ «Թեղուտ» ՓԲԸ միակ բաժնետիրոջ եւ խորհրդի որոշումները ոչ իրավաչափ եւ անվավեր ճանաչելու եւ որպես դրա հետեւանք իրեն «Թեղուտ» ՓԲԸ խորհրդի անդամ ու գլխավոր տնօրեն վերականգնելու պահանջների մասին մասնավոր հայցով։

Նշված դատական հայցերի ընթացքը ոչ մի կերպ չի խոչընդոտում Թեղուտի լեռնահանքային համալիրի հնարավոր վերագործարկումը:

«Վալլեքս» խումբը նաեւ հայտնում է, որ ՀՀ քաղաքացի Սահակ Կարապետյանի կողմից հարուցված հայցերի վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է ՀՀ դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում՝ www.datalex.am: Համաձայն նույն  տեղեկատվական բազայում զետեղված բաց տեղեկատվության, «Թեղուտ» ՓԲԸ դեմ հարուցված՝ «Վալլեքս» խմբի հետ որեւէ կապ չունեցող, դատական գործերից մեկով էլ, դատարանը շուրջ 2 մլն ՀՀ դրամի հետ կապված պահանջով, հայցի ապահովում է կիրառել «Թեղուտ» ՓԲԸ դեմ՝ արգելելով կատարել որոշակի գործողություններ, որոնք, սակայն, նորից չեն վերաբերում Թեղուտի լեռնահանքային համալիրի հնարավոր վերագործարկմանը։

Ի պատասխան ցուցարարների կողմից հնչեցված հայտարարությունների, հայտնում ենք, որ «Վալլեքս» խումբը «Թեղուտ» ՓԲԸ-ից որեւէ գումար չի պահանջում, իսկ 2018 թվականի սեպտեմբերին, երբ ՎՏԲ Բանկը տիրացավ «Թեղուտ» ՓԲԸ բաժնետոմսերին եւ աշխատանքից ազատեց գլխավոր տնօրենին, «Թեղուտ» ՓԲԸ հաշվարկային հաշիվներին եղած գումարների մնացորդը կազմում էր շուրջ 3,5 մլն ԱՄՆ դոլար եւ տարակուսելի է այն փաստը, թէ ինչու «Թեղուտ» ՓԲԸ նոր ղեկավարությունը ժամանակին չի մարել ընդամենը 2 մլն դրամի կամ շուրջ 4000 դոլարի պարտավորությունը՝ կանխելով իրավիճակի սրացումը:

Շահագրգիռ հանրության շրջանում թյուրըմբռնումների տարածումը կանխելու նպատակով եւս մեկ անգամ ընդգծում ենք․ «Վալլեքս» խումբը նշված հայցերի հետ որեւէ կապ չունի եւ «Թեղուտ» ՓԲԸ-ից որեւէ գումար չի պահանջում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ