News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սինգապուրը մտադիր է ձեռք բերել ամերիկյան F-35 կործանիչ ինքնաթիռներ: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Նըգ Էնգ Խենը՝  Facebook-ում իր հրապարակման մեջ:

Նա նշել է, որ F-35-ը կդառնա F-16 կործանիչների առավել հարմար փոխարինողը: «Մենք նախ ուզում ենք մի քանի ինքնաթիռներ ձեռք բերել, որպեսզի լիարժեք գնահատենք F-35- ի հնարավորությունները՝  նախքան ամբողջ պարկը ձեռք բերելու մասին որոշում կայացնելը», - հավելել է նա, հաղորդում է Reuters-ը:

Սինգապուրի օդուժն ունի 60 F-16 ինքնաթիռ, որոնց մեծ մասը հնացած է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ