News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ես դա պարոն Մարուքյանին չեմ ասել, ընդհանուր եմ ասել, որ բոլորի հանդեպ շատ հարգալից ենք, ոչ մեկի վրա ցեխ չենք շպրտում, բայց որեւէ մեկը, ով փորձի  մեզ վիրավորել, պատասխանը ստանալու է եւ դոկումենտալ, փաստացի կներկայացնենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին իր արած հայտարարությանը:

Հարցին, թե ստացվում է, որ դուք Մարուքյանի մասին տեսանյութե՞ր ունեք, նա արձագանքեց. «Բոլորի վրա էլ ունեմ»:

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, որ եթե իսկապես կան տեսանյութեր, նշանակում է ապօրինի իրենց նկարահանել ու ձայնագրել են, Ծառուկյանն արձագանքեց, որ իր ասածը վերաբերում է բոլորին, ով կփորձի վիրավորել իրենց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  ԱԺ-ում իր ելույթի ժամանակ Ծառուկյանն անդրադառնալով Էդմոն Մարուքյանին, ասել էր. «Եկել եմ մեր կլասիկ պատգամավոր Էդմոն Մարուքյանին մի երկու բառ ասեմ: Ես ոչ մի խնդիր չունեմ, ինքն է հարցը տվել, ես պատասխանել եմ: Դրանից հետո ինքը մոտեցել է, ես իր ձեռքը սեղմել եմ, հետո էլ շնորհավորել եմ: Ասում են՝ Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, որ Ծառուկյանը չլիներ, մենք կլինեինք երկրորդը: Կարելի է «Իմ քայլին» էլ ասել՝ իրենք էլ չմասնակցեինք, կլինեիք առաջինը: Ես ասում եմ՝ մինչեւ մեզ չվիրավորեն, չկպնեն, մենք ոչ մի բան ոչ մեկին չենք ասի: Եթե որեւէ մեկը փորձեց ասել, վիրավորել, դրա պատասխանը դոկումենտալ, փաստաթղթով, տեսաժապավենով ներկայացնելու եմ»:

Եկել եմ մեր կլասիկ պատգամավոր Մարուքյանին մի երկու բառ ասեմ․ Ծառուկյանը սպառնաց «դոկումենտալ» փաստեր ներկայացնել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ