News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Հանրություն իր քվեարկությամբ մեր քաղաքական ուժին օժտել է անհրաժեշտ լեգիտիմությամբ՝ անելու բոլոր անհրաժեշտ ռեֆորմները: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով սպասվող տնտեսական բարեփոխումներին:

«Մենք պետք է անենք այդ ռեֆորմները, որոնք գուցե ինչ-որ փուլում լինեն ոչ պոպուլյար: Այստեղ մենք անելիք ունենք նախ հանրային քննարկում ապահովելու, որովհետեւ դա էլ մեր սկզբունքներից է ելնում, երկրորդ խնդիրը ճիշտ կոմունիկացիան է:

Երբեմն լինում են ծրագրեր, նախագծեր, որոնց վերաբերյալ ունենում ենք քննարկումներ, գալիս ենք որոշակի համոզման, բայց չենք կարողանում կամ չենք հասցնում այդ ամբողջը ճիշտ կոմունիկացնել հասարակության հետ: Այսինքն մարդիկ այդ ամբող փաստարկները չեն լսում, այդ փուլը չեն անցնում եւ մտովի չեն գալիս այդ նույն եզրակացության»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ