News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ես չեմ պնդել, որ իրատեսական չէ այս տարի ԵՄ կողմից Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումը: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ իր խոսքը ճիշտ չի մեջբերել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդնոմ Մարուքյանը:

Նա նշեց, որ ինքն ասել է. «գուցե շատ իրատեսական չի, բայց պատուհան կա»:

«Այո, հավանականությունը գուցե 90-80 տոկոս չի, բայց ենթադրաբար 30-40 տոկոսի հավանականություն կա»:

Ինչ վերաբերում է Մարուքյանի հայտարարությանը, թե Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առումով խնդիրներ կան, ԱԺ նախագահն արձագանքեց. «Վաղուց ի վեր Հայաստանում մարդու իրավունքները, ավանդաբար, ոչ ժողովրդավարական կամ քվազի-ժողովրդավարական համակարգ ունենալու բերումով խախտվել են մարդու իրավունքները:

Իհարկե, բոլոր խնդիրները լուծված չեն, բայց հեղափոխությունով ինքնին արդեն խնդիրների մի լրջագույն մաս լուծվել է: Որովհետեւ անել բաներ, որոնք ենթադրում են մարդու իրավունքների խախտումներ, այլեւս չկան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ