News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ամերիկացի բժիշկները հաստատել են, որ մարդը կարող է կործանարար կախվածություն ունենալ ճանապարհորդություններից, գրում է Lonely Planet-ը:

ճանապարհորդությունների եւ միջմշակութային շփման մեջ մասնագիտացված հոգեբան Մայքլ Բրեյնի   խոսքով՝ հազվադեպ դեպքերում Փարիզում ապրիլը դիմավորելու, աշխատանքային գործերից հեռավոր երկիր փախչելու եւ տեսարժան վայրերով զմայլվելու ցանկությունը կարող է իրական կախվածության հանգեցնել:

«Ես մեծ քանակությամբ մարդկանց եմ հանդիպել, որոնց հաճախակի շրջագայությունները տարբեր տհաճությունների պատճառ էին դարձել, այդ թվում գումարի պակասի», -ասում է ամերկացի բժիշկը:

Մ. Բրեյնը կարծում է, որ ճանապարհորդությունը կարող է կյանքից փախչելու ձեւ լինել: Հատկապես եթե այն երկրոդական է դարձնում մարդու կյանքի մյուս ոլորտները՝ ստիպելով նրան անտեսել այլ զբաղմունքները եւ նպատակները:

2000 թվականին  «Հոգեկան խանգարումների դիագնոստիկ վիճակագրական ուղեցույցը  (DSM) «դրոմոմանիան» ավելացրել է իր ցուցակում որպես իմպուլսի վերահսկման խանգարում եւ հոգեկան խնդիր:

Այլ կերպ ասած, այն դասակարգվում է որպես թափառելու անվերահսկելի հոգեբանական մղում: Մարդիկ, որոնք տառապել են այս խանգարումից ճանապարհորդելու ոչ նորմալ մղում են ունեցել եւ պատրաստ են եղել հանուն նոր տպավորությունների ծախսել միջոցները, զոհաբերել աշխատանքը, ընտանիքը եւ անվտանգությունը:

Այնուամենայնիվ  Բրեյնը հանգտսացնում է զբոսաշրոջթյան սիրահարներին.

«Ճանապարհորդությունը մարդու հիմնական ցանկություններից  է, չէ որ մարդը արտագաղթող տեսակ է: Ուղեւորությունները ընդլայնում են աշխարհայացքը, մարդկանց ավելի բաց, ստեղծագործ են դարձնում եւ կարող են բարելավել նրանց կյանքը: Շրջագայությունը դրական փորձ է, իսկ առավելությունները գերակշռում են ցանկացած թերությունները», - եզրափակում է հոգեբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ