News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ներգաղթյալների ամենամեծ խումբը՝ միանգամից 376 մարդ, Մեքսիկայից անցել է ԱՄՆ տարածք՝ օգտագործելով երկու երկրներն իրարից բաժանող պատի տակ արված փորվածքը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է ABC հեռուստաալիքը՝ հիմնվելով ամերիկյան Մաքսային եւ սահմանապահ ծառայության տվյալների վրա։ Հայտնում են նաեւ, ու սահմանն անցածները միանգամից հանձնվել են սահմանապահներին։ Նրանց մեջ 179 երեխա է եղել։

Ինչպես նշել են ՄՍԾ ներկայացուցիչները, ներկայում ավելի հաճախ են փորձում 3,2 հազար կմ երկարությամբ սահմանն անօրինական անցնել երեխաների հետ ծնողները։ Նրանց մեծ մասը հանձնվում է՝ հուսալով երկրում ապաստան ստանալ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ