News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հանրապետական կուսակցության ԳՄ նիստում այսօր՝ հունվարի 18–ին, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերները, մասնավորապես, ղարաբաղյան գործընթացի շուրջ առկա մտահոգությունները։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպանը հաջորդած հայտարարությունը բավարար չէ. երեք սկզբունքների մասին խոսք չկա, ինքնորոշման իրավունքի վերաբերյալ խոսք չկա, ավելին՝ Փաշինյանն ասում է, որ բանակցային գործընթաց չկա, բայց չորս ժամ ի՞նչ են արել, եթե բանակցային գործընթաց չկա։ Հարցրել են՝ ի՞նչ կա, ի՞նչ չկա, եղանակի տեսությունի՞ց են խոսել»,– ասաց Շարմազանովը։

Շարմազանովի խոսքով, սակայն, սա չի նշանակում, թե իրենք ասում են՝ նոր կառավարություն եկել է, որ երկիրը տանի դեպի ձախողում կամ միակողմանի զիջումների գնա. իրենք ասում են՝ իշխանությունն անփորձ է, ինչի հետևանքով մենք կորցնում ենք դիրքերը ղարաբաղյան հիմնահարցում։

«Երբ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, որ պատրաստ է Արցախին տալ ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում, և Հայաստանում բացի Աշոտյանից, Շարմազանովից, այլ հանրապետականներից և դաշնակցականներից, ոչ ոք կոշտ գնահատական չի հնչեցնում, այստեղ մտահոգությունները ավելանում են»,– ասաց նա։

Շարմազանովը նշեց, որ ԳՄ նիստին քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր, ներկուսակցական խնդիրները, անդրադարձ է եղել ներքաղաքական իրավիճակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ