News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում գրանցվել է ռեկորդային շոգ եղանակ, հաղորդում է «Գազետա» թերթը` վկայակոչելով BBC- ին:

Հաղորդվում է, որ Ավստրալիայում ցերեկային ժամերին միջին ջերմաստիճանը հասել է 40 ° C-ի, իսկ գիշերն օդի ջերմաստիճանը կազմել է 35.9 ° C:

Բյուրոն կանխատեսել է, որ ջերմաստիճանը շուտով կբարձրանա մինչեւ 42 ° C:

Օդերեւութաբանները նշում են, որ օդի ջերմաստիճանը ռեկորդ է սահմանել Ավստրալիայի ավելի քան տասը վայրերում՝ հիմնականում երկրի կենտրոնական մասում:

Ինչպես նշվում է, նման ուժեղ շոգը հանգեցրել է վայրի կենդանիների ոչնչացման, անտառային հրդեհների եւ Նոր Հարավային Ուելսում չղջիկների տեղի գաղութների զանգվածային ոչնչացմանը: Հարավային Ավստրալիայում տասնչորս մարդ հոսպիտալացվել է շոգի պատճառով, հաղորդել է նահանգի կառավարությունը:

Մի քանի նահանգների իշխանությունները մարդկանց կոչ են արել մնալ տանը եւ նվազագույնի հասցնել  ֆիզիկական ակտիվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ