News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնի Dupont Circle հյուրանոցում սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չխոլի հանդիպումը։ Տեքստային հեռարձակումը վարում է The Washington Post-ը։

Պոմպեոն եւ Չխոլը դուրս են եկել լրագրողների մոտ, միմյանց ձեռք են սեղմել, այնուհետեւ հեռացել են առանձին սենյակ՝ խորհրդակցությունների համար։ Նրանք չեն պատասխանել մամուլի հարցերին։ Բանակցություններին, ինչպես նշում է թերթը, ներկա է ԿԺԴՀ-ի հարցերով Պետդեպի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենը։

Ամերիկյան եւ հարավկորեական ԶԼՄ-ների տվյալներով՝ Կիմ Յոն Չխոլը Վաշինգթոն է ժամանել հինգշաբթի օրը։ Ակնկալվում է, որ նա խորհրդակցություններ կանցկացնի նաեւ Դոնալդ Թրամփի հետ։ Սակայն ԱՄՆ նախագահի գրաֆիկում, որ տարածել է Սպիտակ տունը, նման հանդիպում չի նշվում։

Բացի այդ, Չխոլը կարող է հանդիպել նաեւ ԿՀՎ ղեկավար Ջինա Հեսփելի հետ, ով ըստ The Washington Post-ի, վերջին ամիսներին ավելի ակտիվ դեր է խաղում ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում։

Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթաժողովի մանրամասները, որն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի մարտին կամ ապրիլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ