Trend Micro կիբեռպաշտպանական ընկերության փորձագետ Կեւին Սանը պատմել է Android-ի վիրուսային հավելվածների մասին, որոնք թաքցնում են իրենց ներկայության հետքերը՝ դրա համար օգտագործելով սմարթֆոնների հաղորդիչները։ «Վատ» ծրագիրը սկսում է թարմացնել վնասաբեր կոդը, երբ որոշում է, որ սարքը շարժման մեջ է, հակառակ դեպքում այն անգործության է մատնված՝ տեղեկացնում է Vesti-ն։
Այսպես Սանի խոսքերով, վիրուսը համոզվում է, որ ինքը իսկական սարքի մեջ է, որը գտնվում է «կենդանի» մարդու ձեռքում, եւ ոչ թե անգործության է մատնված համակարգչային անվտանգության փորձագետի մոտ։ Այդ կերպ նրան հաջողվում է աննկատ մնալ հակավիրուսների համար, որոնք չեն կարող զգալ կասկածելի ակտիվությունը։
Android-վիրուսները անընդհատ կատարելագործվում են եւ ավելի «խելացի» են դառնում՝ զգուշացնում է փորձագետ Trend Micro-ն։