News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ուրախությամբ հետեւում եմ, թե ինչպես են Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ի որոշումը դարձնում իրադարձություն՝ փորձելով դա ներկայացնել կառավարության անհաջողություն, սխալ, ինչ-որ դարակազամիկ գնահատականներ տալ, եւ էլի օվկիանոսային ալիքներ են բարձրացել․ այսօր՝ հունվարի 18-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով՝ ՄԻԵԴ-ի այդ որոշման վերաբերյալ մամուլի հրապարակումներին։ 

Փաշինյանը վիճակագրությունից օրինակներ բերեց, թե եվրոպական որ երկրի նկատմամբ որ տարեթվին քանի նման որոշում է կայացվել ՄԻԵԴ-ի կողմից, եւ եզրակացրեց, որ եղածը սովորական դատական գործընթաց է, մանավանդ, ասաց, կառավարությունը շատ հստակ պայման է դրել և´ դատարանների, և´ քննչական մարմինների առաջ, որ նրանք պիտի գործեն օրինական, անկախ․ «Սրանք ուղղակի դատական վեճեր են եւ այն քաղաքական դարակազմիկ եզրակացությունները, որ դրանց հետ կապված արվում են, ուղղակի ծիծաղելի են եւ հերթական անգամ, ինչքան էլ դա ոմանց դուր չգա, ուղղակի սովորական մանիպուլյացիա է, եւ ոմանք տիրապետելով ինչ-որ լրատվական ռեսուրսների՝ պարզապես օգտվում են դրանից՝ մեծադղիրղ բառեր եւ նախադասություններ արտասանելու, որպեսզի ինչ-որ տպավորություններ ստեղծեն»,- նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ