News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կոռուպցիա միշտ եղել է, կա եւ կլինի. չեմ հիշում, թե ով է ասել, որ Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա, բայց դա հաստատ ասողի հերթական սուտն է եղել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Կռացիր ղեկավարության առջեւ, եւ քո տունը կարգին վիճակում կլինի, քո վարձը քեզ կբավարարի, քանզի վատ են գնում նրանց գործերը, ովքեր հակաճառում են ղեկավարներին, սակայն հեշտ է ապրելը, երբ նրանք քեզ բարեհաճ են»:

Այս խոսքերի հեղինակը ոչ ՀՀԿ-ական է, ոչ էլ` նիկոլական, այլ Իտախոտելն է, մի խորաթափանց հին եգիպտական պաշտոնյա:

Կոռուպցիա միշտ եղել է, կա եւ կլինի: Չեմ հիշում, թե ով է ասել, որ Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա, բայց դա հաստատ ասողի հերթական սուտն է եղել:

Կոռուպցիան, ինչպես հակահեղափոխականների, այնպես էլ հեղափոխականների teambuilding-ի հիմնական եւ գուցե միակ հիմքն ու իմաստն է: Կոռուպցիայի դեմ պայքարի միակ միջոցը տնտեսության զարգացումն է ու աշխատավարձերի բարձրացումը, իսկ մինչեւ այդ միակ բանը, ինչ կարող է անել կառավարությունը, դա կոռուպցիան կառավարելի դարձնելն է, այսինքն կոռուպցիայի «խաղի կանոնների» մշակելը, որքան էլ դա դաժան չհնչի:

Այսինքն այն դարձնել վերահսկելի, այլ ոչ թե տարերային, ինչպես հիմա է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ