News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մեղուն (čebela) Սլովենիայում դարձել է «2018թ. բառը»։ Այս մասին տեղեկացրել են Սլովենիայի Գիտությունների եւ արվեստների ակադեմիայի  հետազոտական կենտրոնի (ZRC SAZU) աշխատակիցները, տեղեկացնում է Europulse-ը։

Հետազոտական կենտրոնը մի քանի ամիս տարբեր անվանակարգերով փնտրում է «Տարվա բառը», այնուհետեւ լեզվաբան փորձագետները ընտրում են եզրափակիչ հասած 10 բառ, իսկ հաղթողը որոշվում է օգտատերերի քվեարկությամբ։

2018թ. եզրափակչում «մեղվից» բացի նաեւ այնպիսի բառեր էին մտել, ինչպիսին են «գլխավոր հրամանատար կինը», «գրաֆիկական նովելը» եւ անգամ «օրբանիզացիա» նորաբանությունը՝ Եվրոպայում աջ հայացքների տարածում, որոնց կողմնակիցն է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Թե ինչու հենց «մեղուն» հաղթեց՝ լեզվաբանները դժվարանում են պատասխանել։ Բայց հայտնի է, որ մեղվաբուծությունը Սլովենիայում միշտ պատվավոր գործ է համարվել, եւ դա իր հետքն է թողել լեզվի մեջ։ Օրինակ, «մեռնել» բառը սլովեներենում կարելի է կիրառել երկու կերպ՝ մի դեպքում՝ մարդկանց, մյուս դեպքում՝ կենդանիների հանդեպ։ Մեղվի համար օգտագործվում է նույն կերպը, ինչ եւ մարդու։

Այս տարի, գլխավոր անվանակարգից բացի, առաջին անգամ կար նաեւ «Տարվա ինովացիոն բառը» անվանակարգը։ Դա drečka բառն է, որը նշանակում է հատուկ փաթեթ, որն օգտագործում են շնատերերը՝ նրա կեղտը մաքրելու համար։

Տարվա բառը Սլովենիայում ընտրում են 2016 թվականից. այն ժամանակ հաղթող էր դարձել «փախստական» բառը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ