News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի կառավարական պատվիրակությունը տեղեկացրել է Տոկիոյին, որ կձգտի Renault-ի եւ Nissanի միավորմանն, ամենայն հավանականությամբ, մեկ հոլդինգային ընկերության հովանու ներքո, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով Nikkei-ին:

Ըստ հաղորդագրության՝ պատվիրակությունը, որում ֆրանսիական կառավարության կողմից նշանակված Renault-ի տնօրեն Մարտին Վիալն էր, կցանկանար նաեւ հայտնել Nissan-ի հաջորդ ներկայացուցչի անունը:

Nissan-ի նախկին նախագահ Կառլոս Գոսնը, որը ձերբակալվել էր Տոկիոյում նույեմբերի 19-ին, մեղադրվում է Ճապոնիայում ութ տարի շարունակ աշխատավարձի նվազեցման մեջ: Գոսնը հերքում է բոլոր մեղադրանքները:

Ֆրանսիայի կառավարությունը խնդրել է Renault-ին անցկացնել տնօրենների խորհրդի խորհրդակցություն առաջիկա օրերին Գոսնին փոխարինելու համար: Ֆինանսների նախարար Բրունո Լը Մարեն հայտարարել է, որ Michelin-ի ղեկավար Ժան-Դոմինիկ Սենարը կկարողանար դառնալ Renault-ի լավ ղեկավար:

«Ֆրանսիական պետությունը, որպես բաժնետեր, կունենա ձայնի իրավունք: Ժան-Դոմինիկ Սենարը տիրապետում է ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում համապատասխան իրավասություններին»,-ասել է Լը Մերը ֆրանսիական Journal du Dimanche պարբերականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ