News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բինյամին Նետանյահուն մեկնել է կենտրոնական Աֆրիկայի Չադի հանրապետություն հարաբերությունները պաշտոնապես վերականգնելու նպատակով:

Նետանյահուն ողջունել է եւ անվանել այն «պատմական եւ կարեւոր առաջընթաց» Չադի հետ, որը սահմանակից է Լիբիային եւ Սուդանին: Նոյեմբերին Չադի նախագահ Իդրիս Դեբին այցելել էր Երուսաղեմ:

Ինչպես նշում է AP-ն, Նետանյահուն մեծ ջանքեր է գործադրել իսրայելյան դիվանագիտությունը Աֆրիկայում տարածելու համար, եւ վերջին տարիներին մի քանի անգամ այցելել է այդ մայրցամաք: Դա դաշնակիցներ փնտրելու ընդհանուր քաղաքականության մաս է զարգացող երկրների շրջանում, որոնք ՄԱԿ-ում եւ այլ միջազգային հարթակներում պատմականորեն պաղեստինցիների կողմնակիցներն էին:

Չադը խզել էր Իսրայելի հետ հարաբերությունները 1972 թվականին: Նա առանցքային դերակատարում ունի Սահարայում ջիհադական խմբավորումների դեմ պայքարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ