News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էապես տարբերվում էր նախորդ ուղերձներից։ NEWS.am-ի հետ զրույցում նման կարծքի հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Եթե Թրամփի Փաշինյանին ուղղված ուղերձը համեմատում ենք նախկին նախագահների ուղերձների հետ, կտեսնենք, որ բավականին լուրջ տարբերություններ կան նախորդ տեքստեր համեմատ, մասնավորապես սա առաջին դեպքն է, որ Միացյալ նահանգները Հայաստանին շնորհակալություն չեն հայտնում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար։ Նախկինում Միացյալ նահանգները միշտ շնորհակալություն եէ հայտնում Հայստանին՝ ՄԱԿ–ի եւ ՆԱՏՕ–ի խաղաղապահ առաքելություններում ներգրավված լինելու համար եւ բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը խաղաղապահ առաքելություններում, իսկ այս անգամ այդ գնահատականը բացակայում էր։ Ես դա պայմանավորում եմ նրանով, որ Հայաստանը որոշում է կայացրել Սիրիայի կոնֆլիկտում ունենալ ներգրավվածություն եւ ՊՆ 100 մասնագետներ պետք է մեկնեն Սիրիա»,– ասաց նա։

Երկրորդ խնդիրն, ըստ քաղաքագետի, այն է, որ առաջին անգամ է, որ Միացյալ նահանգներից եկող ուղերձը պարունակում է դրույթներ, թե՛ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ, եւ թե՛ հարեւանների հետ խաղաղ գոյակցելու վերաբերյալ․ սա հատկանշական է, քանի որ նման ձեւակերպումներ սովորաբար տրվում են հակամարտության բոլոր կողմերին։

«Եթե համեմատում ենք, թե ինչ է ասվել Ադրբեջանին նախորդ նման ուղերձների ժամանակ, այսպիսի կոշտ ուղերձ տրված չէ։ Ընդհանրապես նման ուղերձները ԱՄՆ անվտանգության խորհրդում են գրվում, եւ ցավալի է, որ մենք ԱՄՆ անվտանգության խորհրդի հետ չենք կարողացել գրագետ եւ պրոֆեսիոնալ կերպով աշխատել, իսկ այդ կառույցը ԱՄՆ արտաքին քաղաքականության ճարտարապետներից է, եւ այս առումով կարող է վտանգավոր հետեւանքներ լինեն»,– ամփոփեց քաղաքագետը։

ԱՄՆ-ն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական և հարեւանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

Տպել
Ամենաշատ