News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հունաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել 12 մարդու Աթենքում ցույցերի ժամանակ, որոնցից յոթը ձերբակալվել են, եւ նրանց նկատմամբ գործ է հարուցվել, հաղորդում է ՐԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Քանի որ նրանք ձերբակալվել են դեպքի վայրում, նրանց նկատմամբ գործը կընթանա արագացված պայմաններում:

Ոստիկանությունն արդեն հաստատել է, որ անկարգությունների ընթացքում տուժել է 25 ոստիկան. նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Կիրակի Աթենքում ցույց է անցկացվել նախկին հարավսլավական հանրապետություն Մակեդոնիայի վերանվանման մասին Սկոպյեի հետ համաձայնության դեմ, որին մասնակցել է ավելի քան 60 հազար մարդ: Մարդկանց մի խումբ կազմակերպել է անկարգություններ՝ քարեր եւ պայթունավտանգ հեղուկով լի շշեր նետելով ոստիկանության ուղղությամբ: Ըստ ԶԼՄ-ների՝ նրանք անարխիստներն էին: Հունաստանի կառավարությունը պնդում է, որ անկարգությունների հեղինակները ռադիկալ տարրերն ու «Ոսկե արեւածաղ» աջ ծայրահեղական կուսակցության անդամներն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ