News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանը սակավաջուր երկիր է. ջուրը երբեք չի կարող մեր տնտեսական աճի հիմքը լինել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ուրախ եմ, որ ջրի մասին քննարկումներն այսքան հետաքրքրություն առաջացրին։ Քանի որ շատ հարցեր առաջացան, ուստի կարեւոր եմ համարում խնդիրն ամփոփելը եւ մի քանիսին պատասխանելը։

1. Ջրի ռեսուրսները երկիր մոլորակի վրա անփոփոխ են։ Դրանք, որպես կանոն, ոչ ավելանում են, ոչ էլ պակասում։

2. Ջրի դեֆիցիտ կարող է լինել այնքանով, որքանով որ ընթացիկ սպառումը կավելանա։ Այդ դեպքում ջուրն էլի չի պակասի, պարզապես չի կարող հասցնել վերականգնվել (գոլորշացում, տեղումներ, ստորգետնյա կուտակումներ, աղբյուրներ եւ այլն)։

3. Քաղցրահամ ջրերը երկրագնդի պաշարների 2%-ն են կազմում։ Վերջին շրջանում մի շարք երկրներ (Իսրայել, ԱՄԷ) սովորել են ծովի ջուրը զտել այնպես, որ համենայնդեպս ոռոգման համար նորմալ ջուր են ստանում։ Դրա հաշվին նշված երկրներում կանաչապատման եւ անտառապատման աշխատանքները թափ են հավաքել։

4. Հայաստանը սակավաջուր երկիր է։ Մեր ջրային պաշարները (տեղումների եւ գոլորշացման տարբերությունը) 7 մլրդ խմ են. 2300 խմ մեկ շնչին։ Հյուսիսային Ամերիկայում այս թիվը 12500 է, Հվ Ամերիկայում՝ 35523, Աֆրիկայում՝ 4630, Եվրամիայում՝ 4675։ Այլ հավասար պայմաններում Հայաստանը ջրի նետտո-ներմուծող պետք է լինի։ Մի քանի տասնյակ մլն դոլարի հանքային ջրի արտահանումը ոչինչ չի նշանակում։

5. Արդյունահանման ներկայիս տեմպերի պայմաններում (տարեկան 4-5 մլրդ տոննա) 75 տարի հետո նավթ չի լինի։ Իհարկե նոր տեխնոլոգիաների շնորհիվ հարաբերական տնտեսում կլինի, բայց միեւնույն է՝ 1-2 հարյուրամյակի ընթացքում այն կվերանա։ Այդ ընթացքում, երկարաժամկետ առումով այն թանկանալու է։

Այսպիսով, հայկական ջուրը երբեք չի կարող մեր տնտեսական աճի հիմքը լինել։ Մի անգամ նման կարծիք եղել է (Խ.Ստամբոլցյան)։ Պետք է խոսել նոր տեխնոլոգիաներից, արհեստական ինտելեկտից, մեր ազգի մրցունակությունը բարձրացնելուց։ Ականջահաճո հեքիաթների վերջը պետք է տալ»:

Ավելի վաղ NEWS.am_ը հայտնել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Աբու Դաբիում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշել էր. «ԱՄԷ-ն հարուստ է նավթով, բայց աղքատ է ջրով։ Մենք հարուստ ենք, մեր ազգային բաժակը, ապագայի բաժակը լրիվ լիքն է»: Սրան արդեն մեկ անգամ արձագանքել էր Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ «պետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ»:

Պետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ. Բագրատյանը՝ Արմեն Սարգսյանի մասին

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ