News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ կոնկրետ քրեական գործով հիմնավոր է համարել ընտրական հանցագործություն կատարելու համար ռեալ ազատազրկմամբ պատժի նշանակման դատախազի եւ ՀՀ վերաքննիչ դատարանի դիրքորոշումները:

Այս առնչությամբ, դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին անձի կողմից կրկնակի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացուցների բավարար համակցությամբ հիմնավորվել էր, որ ընտրության օրը առավոտյան քաղաքացի Հ. Ղ.-ն այցելել է Երեւան քաղաքի 159-րդ դպրոցի տարածքում գործող թիվ 2/19 տարածքային ընտրական տեղամաս եւ, ներկայացնելով նույնականացման քարտը, սահմանված կարգով գրանցվելուց եւ քվեարկելուց հետո հեռացել: Րոպեներ անց, սակայն, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ վերադառնալով ընտրատեղամաս՝ ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին կրկին ներկայացրել է իր նույնականացման քարտը:

Սակայն տեխնիկական սարքն արձանագրել է վերջինիս կողմից ընտրություններին մասնակցելու համար կրկնակի գրանցվելու փորձ կատարելու փաստը:

Նշված հանցավոր արարքը կատարելու համար Հ. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, իսկ 2017թ. ապրիլի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Դատաքննության արդյունքում 2017թ. հոկտեմբերի 10-ի դատավճռով նշված անձը մեղավոր է ճանաչվել, եւ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 2 տարի ժամկետով: Դատարանը, սակայն, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել, եւ սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով:

Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը մեղադրող դատախազի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան: Բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2018թ. փետրվարի 1-ի որոշմամբ այն բավարարել է՝ բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ փոփոխելով՝ վերացրել Հ. Ղ.-ի   նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:

Պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը ընդունվել է վարույթ: Քննության արդյունքում, ՀՀ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարել մեղադրող դատախազի ներկայացրած իրավական դիրքորոշումը եւ վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված այն հետեւությունները, որ Հ. Ղ.-ի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով անտեսվել է կատարված հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, իսկ պատժի՝ սոցիալական արդարության վերականգնման, պատժի ենթարկված անձի ուղղման, հանցագործությունների կանխման նպատակների իրագործումը հնարավոր է միայն ամբաստանյալի կողմից ռեալ ազատազրկման պատիժը կրելու պայմաններում, հետեւաբար չկան նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու բավարար հիմքեր:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշում է ընդունել մերժել պաշտպանի բողոքը եւ օրինական ուժի մեջ թողնել ամբաստանյալ Հ. Ղ.-ի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:

Որոշման պատճառաբանական մասում ՀՀ Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է. «...Ընտրական իրավունքի պատշաճ իրացման հետ կապված հանցագործությունների համար նշանակված պատիժն առանց հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող փաստական հանգամանքների առկայության պայմանականորեն չկիրառելը չի կարող ապահովել պատժի նպատակների արդյունավետ կենսագործումը եւ իր բացասական ազդեցությունը կունենա երկրում ընտրական գործընթացների կազմակերպման ու անցկացման բնականոն ընթացքի վրա»:

Այս դիրքորոշումն էր ընկած դեռեւս 2017 թվականից ՀՀ դատախազության կողմից որդեգրված՝ ընտրական հանցագործությունների համար նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ դատական ակտերը վերադաս դատական ատյանում բողոքարկելու պրակտիկայի հիմքում: ՀՀ Վճռաբեկ դատարանի այս որոշումը նախադեպային էական նշանակություն կարող է ունենալ նմանատիպ հանցագործությունների համար պատժողական առավել խիստ քաղաքականության իրացման համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է ավելի քան 10 մարդ. ԶԼՄ
11 մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից...
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ…
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ...
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի…
Ամենաշատ