News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ոսկու արժեքը նվազում է համաշխարհային արժույթի մեծամասնության նկատմամբ դոլարի փոխարժեքի աճի ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:

Նյույորքյան Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 4,65 դոլարով կամ 0,36 տոկոսով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 1277,95 դոլարի: Արծաթի մարտյան ֆյուչերսի գինը նվազել է 1,14 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 15,22 դոլարի:

Երեքշաբթի ոսկու արժեքի վրա ճնշում է գործադրել դոլարի փոխարժեքը, որն ամրապնդվել է համաշխարհային արժույթների մեծամասնության նկատմամբ: Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական առեւտրային գործընկեր 6 երկրների արժույթների զամբյուղում) աճում է 0,1 տոկոսով՝ հասնելով մինչեւ 96,4 կետի եւ տարեսկզբից գտնվելով առավելագույն նիշի սահմանում, հայտնում է ՓՐԱՅՄ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ