News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Երեւանի պետական համալսարանը այսօր՝ հունվարի 22–ին, հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել։

Օրակարգային առաջին և երկրորդ հարցերով նախատեսվում է անցկացնել խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունները:

Օրակարգային երրորդ հարցի շրջանակում նախատեսվում են 2017-2018 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվության ներկայացումը և 2016-2020 թթ. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2017-2018 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականի հաստատումը:

Նիստի ընթացքում տեղի կունենա «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2018 թ. (հունվար-նոյեմբեր ամիսներ) եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդում:

Օրակարգային 5-րդ հարցով իրականացվելու է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2019 թ. ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատումը:

Տպել
Ամենաշատ