News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում նախարարությունների օպտիմալացումը լիովին արդարացված է: Հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը:

Նրա կարծիքով Մշակույթի եւ Սփյուռքի նախարարություններն իրենց բոլորովին չարդարացրեցին, քանի որ նրանց գործունեությունը հիմնականում ցուցադրական էր եւ անօգտակար: Ընդ որում նա ափսոսանք չհայտնեց այն կապակցությամբ, որ տվյալ նախարարություններում աշխատող հարյուրավոր մարդիկ կարող են զրկվել իրենց աշխատանքից եւ մշտական եկամուտից:

«Ավելի լավ է հարյուրավոր անբաններ լինեն նախարարությունում, բայց այն չաշխատի՞, մշակույթը չզարգանա՞: Հետո ինչ, որ նախարարությունների օպտիմալացման արդյունքում 800 մարդ առանց աշխատանքի կմնա: Կգտնեն աշխատանք, չեն մնա: Բայց մենք չպետք է նրանց մեր մշակույթի հաշվին պահենք», - ասաց նա:

NEWS.am-ի թղթակցի հարցին՝ արդարացնու՞մ է արդյոք նա Օպերայի եւ բալետի շենքի հարեւանությամբ գտնվող սրճարանների եւ ռեստորանների ապամոնտաժումը եւ արդյոք այդ նախաձեռնությունը ուշացած չի համարում, քանդակագործն ասաց, որ չպետք է մտածել ներդրողների եւ ձեռնարկատերերի մասին, որոնք այդ շենքի մոտակայքում ռեստորաններ եւ սրճարաններ են կառուցել, քանի որ նրանք ավելի շուտ պետք է մտածեին նման որոշման հնարավոր հետեւանքների մասին:

«Հայաստանում գործող ամեն մի կուսակցություն, լինեն դաշնակները, հանրապետականները եւ մյուսները, այնտեղ սրճարաններ եւ ռեստորաններ են կառուցել, կարծես դա ինչ-որ քաղաքական խաղ է: Այո, անհրաժեշտ է այդ ամենը ապամոնտաժել եւ դրանց տեղում ծառեր տնկել»,-նշեց Թոքմաջյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ