News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջերս կայացրած վճիռները շատ ցավալի են: Հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց վերջին գումարման Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նրա խոսքով՝ եթե որեւէ միջազգային կազմակերւպություն Հայաստանին գովասանքով չի հիշում, դա արդեն շատ վատ է: Անդրադառնալով Սամվել Մայրապետյանի գործին՝ քաղաքական գործիչը շեշտեց, որ վերջինը հիվանդ էր, եւ եթե համարվում է, որ նա դաժան վերաբերմունքի է ենթարկվել, ապա նրան պետք է թույլ տան համապատասխան բուժում ստանալու համար արտասահման մեկնել: «Սրանում ոչ մի կասկածահարույց բան չկա: Անհրաժեշտ է մարդասիրությամբ առաջնորդվել, հատկապես եթե դատավճիռ դեռեւս չկա»,- պարզաբանեց Արշակյանը:

Հարցին՝ վարչապետն ինչո՞ւ պետք է իր ենթակայության տակ պահի Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը, Արշակյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ վարչապետն իրավապահ մարմինների վրա նույնիսկ ավելի մեծ ազդեցություն պետք է ունենա, քան թույլ է տալիս գործող Սահմանադրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ