News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Դավոսում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոյի հետ:

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ ճանապարհաշինության, մասնավորապես, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման, ենթակառուցվածքների զարգացման, սեյսմիկ անվտանգության բարելավման եւ այլ բնագավառներում:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ՀՀ կառավարության եւ ԱԶԲ-ի միջեւ սերտ համագործակցությունն ու ծրագրերի արդյունավետ իրականացումը, զրուցակցին ներկայացրել ՀՀ տնտեսության մեջ տեղի ունեցող դրական զարգացումները: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը վճռական է բարեփոխումների իրականացման եւ մեր երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու հարցում:

Կողմերը քննարկել են նաեւ ԱԶԲ-ի կողմից մեր երկրի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

ԱԶԲ նախագահը նշել է, որ պատրաստ են ՀՀ կառավարության հետ քննարկել ծրագրերի ընդլայնման եւ ավելի մեծ ծավալով նախագծերի կյանքի կոչման հնարավորությունները, որոնք կընդգրկեն նոր ոլորտներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առաջարկվում է ստեղծել Կաթ արտադրողների միություն. հարցը քննարկվել է ԱԺ հանձնաժողովում
Այս քննարկումից օրեր առաջ կաթի իրացման հետ կապված խնդիրներն էին քննարկվել Ռուստամ Բաքոյանի կազմակերպած մեկ այլ քննարկման ժամանակ...
Հայկական մրգերի արտահանումը Ռուսաստան ավելացել է առնվազն երկու անգամ. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Հայաստանից Ռուսաստան արտահանվող բուսասանիտարական վերահսկման բեռների նկատմամբ...
Դոլարի, եվրոյի փոխարժեքները նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 6-ին, կազմել է...
Տեղի է ունեցել Սյունիքի վերականգնման, դիմակայունության եւ զարգացման ծրագրի պաշտոնական մեկնարկը. Բյուջեն՝ 11 մլն եվրո
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն․Գ․ պրն․ Վասիլիս Մարագոսը ողջույնի իր խոսքում նշեց․ «Սա մի նախաձեռնություն է, որը...
Կբարելավվի ՊԵԿ-ի վերահսկողական աշխատանքների իրականացումը, կկրճատվի մաքսային ձևակերպումների ժամանակը
Հաշվի առնելով կրիպտոարժութային գործարքների շուկայի զարգացումը, խիստ անհրաժեշտ է այդ ոլորտում հաստատել վերահսկողություն։ Արդյունքում...
Ի՞նչ ազդեցություն կունենա շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխությունը փոքր բիզնեսների վրա. մեկնաբանում է տնտեսագետը
Շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացումը և հետագայում ձգտելը, որ շրջանառության հարկի ռեժիմ առհասարակ չլինի, ուղղակիորեն փոքր բիզնեսի հարկային բեռը ծանրացնելու քաղաքականություն է...
Ամենաշատ