News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ Ուես Միթչելը, ով զբաղվում էր Եվրոպայի հարցերով, հրաժարական է տվել՝ հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակում Միթչելը գրել է, թե ինքն այդ պաշտոնում հասել է իր նպատակներին եւ ուզում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։

Պոմպեոն Twitter-ում հայտնել է, որ Միթչելը, «որպես պետքարտուղարի օգնական, հսկայական աշխատանք է կատարել»։

Իր նամակում Միթչելը նաեւ գրել է, որ ինքը օգնել է մշակել վարչակազմի եվրոպական ռազմավարությունը եւ վերակազմավորել Պետդեպի եվրոպական բյուրոյի աշխատակազմը։

«Ես հպարտանում եմ նրանով, ինչին մենք հասել ենք Եվրոպայի համալիր ռազմավարության իրականացման գործում՝ որպես աջակցություն ազգային անվտանգությանն ու պաշտպանությանը»,- գրել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ