News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանում, հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի երեխաներ։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են Երեւանի բնակիչ՝ 17-ամյա Դավիթ Ո.-ն՝ «աջ ականջի վերին հատվածի քերծվածքներ» ախտորոշմամբ, 16-ամյա Դավիթ Տ.-ն՝ «աջ քունքային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ, 17-ամյա Ռոբերտ Ա.-ն՝ «ձախ վերհոնքային հատվածի պատռված արյունահոսող վերք, ենթամաշկային հեմատոմա» ախտորոշմամբ, 17-ամյա Արտաշես Ս.-ն՝ «գագաթային շրջանի պատռած վերք եւ սալջարդ» ախտորոշմամբ։

Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ նշված անձանց հետ վիճաբանություն է տեղի ունեցել նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում Չայկովսկու փողոցում Երեւանի բնակիչներ՝ 18-ամյա Վահագն Խ.-ի, 18-ամյա Ժիրայր Փ.-ի, 19-ամյա Ռազմիկ Գ.-ի միջեւ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետեւանքով ստացել են մարմնական վնասվածքներ։

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված 4 երեխաները սովորում են Մ. Աբեղյանի անվան դպրոցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ