News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մասնագետ ենք բերել, ինժեներ կոնստրուկտոր, որ ծանոթացնենք քաղաքապետի հետ, որ ավտոբուսների արտադրությունը Հայաստանում լինի: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

«Մասնագետ ենք բերել նվեր, որ 4 տարի հետո ավտոբուս չբերեն: Էդ մարդն արդեն երկու ամիս է՝ ասում է, որ կարող եմ ավտոբուսներ արտադրել, լսող չկա: Մենք այնպիսի բան ենք ասում, որ ոչ ոք էս շենքում չգիտի»,-հայտարարեց նա:

Ի պատասխան Երեւանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանն արձագանքեց. «Ոտքի վրա ավտոբուս չեն արտադրում: Դրա համար գործարան է պետք ու միջոցներ»:

Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ մինչեւ 2002 թվականը տրանսպորտի ոլորտը ազատական է եղել. «Դուք գիտե՞ք, որ մինչեւ 2002 թվականը անհատ ձեռներեցներ են եղել տրանսպորտի ոլորտում, իսկ դրանից հետո 17 տարի վարորդը 24 ժամ աշխատում է, ստրուկ է դարձել: Եկել եմ փրկեմ վարորդին»:

Սրան Ալբերտ գեւորգյանը պատասխանեց. «Հա՞, դու էլ փրկի՞չն ես: Տաքսիստներին հավաքել եկել ես, էստեղ խոսում ես ավտոբուսի արտադրությունից»:

Տպել
Ամենաշատ