News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Աշխատանքային օրվա ընթացքում արտադրողականության բարձրացման բազմաթիվ եղանակներ կան, եւ Forbes-ի հոդվածի համաձայն, տեսախաղերի ընդմիջումը դրանցից մեկն է: Խաղային դադարն օգնում է ավելի լավ կենտրոնանալ աշխատանքի վրա, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ստեղծագործական խնդիրների լուծմանը: Forbes-ը նշում է, որ ստեղծագործական ակտիվության բարձրացման համար նման խաղային ընդհատման անհրաժեշտությունը նկատել էր դեռեւս Ալբերտ Էյնշտեյնը, որը հայտնի է նաեւ նրանով, որ իր հիմնական գաղափարներից շատերին նա հանգել էր ջութակ նվագելիս կամ նմանատիպ երաժշտական ​​սեանսից հետո:

Իրականում, աշխատանքային օրվա ընթացքում արտադրողականության բարձրացման համար դուք կարող եք օգտագործել ընդմիջումները՝ ցանկացած ստեղծագործական ակտիվության համար, որը կապված չէ աշխատանքի հետ, սակայն շատ ժամանակակից մենեջերներ օգտագործում են հենց խաղերը․ դրանք կարող են լինել ինչպես սեղանի, այնպես էլ  տեսախաղեր:

Իսկ տեսախաղերի ոլորտում աշխատող մասնագետների համար, ինչպես Ջոն Ռոմերոն է, նման խաղային ընդմիջումը միանգամից մի քանի կարեւոր գործառույթ է կատարում. այն թույլ  է տալիս նրան հանգստանալ եւ «վերաբեռնվել», թույլ է տալիս բարելավել խաղային մեխանիկայի մասին գիտելիքները եւ չկորցնել կապը խաղացողների համայնքի հետ, որի շահերը հասկանալը կարեւոր է նրա համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ