News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Պետական կառավարման համակարգի պարգեւավճարների թեմայի հետ կապված կա որոշակի թյուրըմբռնում: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, պարգեւավճարներն ու աշխատավարձերը վճարվում են պետական բյուջեով նախատեսված այն միջոցներից, որոնք նախատեսված են հենց պարգեւավճարների ու աշխատավարձերի համար. «Ըստ էության, մեր պետական կառավարման համակարգում պարգեւավճարները աշխատավարձի մաս են: Այդպիսի համակարգ է ՀՀ-ում գործում եւ երբ ես ստանձնել եմ վարչապետի կարգավիճակը, եղել է այդպիսի ավանդույթ, որ ամեն եռամսյակը մեկ պետական կառավարման համակարգի աշխատողները կամ առնվազն նրանց մի մասը ստացել են պարգեւավճարներ: Հենց այդ նպատակով է գումարը հատկացվել, եւ հաշվարկվել է, որ եռամսյակը մեկ պարգեւավճար տրվի որպես աշխատավարձի մաս:

Ասում են՝ մարզպետն իրեն պարգեւավճար է նշանակել: Դա նույնն է, որ կառավարությանն ասեն՝ ինքն իրեն աշխատավարձ է տալիս: Պետական կառավարման համակարգում աշխատավարձը շատ ցածր է եւ թույլ չի տալիս, որ առավել բարձր որակավորում ունեցող կադրեր ներգրավենք պետական կառավարման համակարգ»,-հայտարարեց Փաշինյանը:

«Մենք խոսում ենք մարզպետների մասին. իսկ մենք հաշվե՞լ ենք, թե ամեն օր ամեն մարզպետարան քանի քաղաքացի է մտնում տարբեր պրոբլեմներով՝ սոցիալական, առողջապահական եւ այլն:

Իհարկե, մարզպետները նաեւ որոշակի պետական ֆոնդ ունեն քաղաքացիներին օգնելու, բայց եթե նրանք բոլոր քաղաքացիներին ընդառաջեն, երկու օրում այդ ֆոնդերը կարող են ամբողջությամբ սպառել: Ես գիտեմ, որ շատ դեպքերում մարզպետները ստիպված են իրենց գրպանից վճարել, քանի որ հնարավոր չէ ամեն անգամ մարդկանց մերժել:

Եթե այդ պարգեւավճարները բաժանում ենք, ամսական գալիս է 50 հազար դրամի աշխատավարձի հավելում: Դա մե՞ծ պրոբլեմ է: Եթե որոշել ենք, որ պետական համակարգի աշխատողներին աշխատավարձ չենք տալիս, եկեք չտանք»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ