News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այսօր պետական կառավարման համակարգում բարձր որակավորում ունեցող կադրեր ներգրավելու խնդիր կա: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Մարդիկ կան, որոնք որոշակի որակավորում ունեն, մենք իրենց ընդհուպ հրավիրում ենք նախարար աշխատելու, իրենք ասում են՝ կներեք, մենք այսօր 5-6 մլն դրամի աշխատավարձ ենք ստանում, չենք կարող 600 հազար դրամով գալ նախարար դառնալ, եթե մեզ կտաք գոնե մեր աշխատավարձի հետ համադրելի աշխատավարձ, կգանք, կաշխատենք»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ այսօր շատերը հայտարարում են, որ  կառավարության կադրային քաղաքականությունը վատն է. «Ես չեմ կարծում, որ մենք վատագույն կադրերին ենք ընտրում, բայց ես կարող եմ ուղիղ ասել դեպքեր, որ մարդուն հրավիրել եմ նախարար աշխատելու, ասել են՝ հանկարծ չմտածեք, թե չենք ուզում մեր երկրին ծառայություն մատուցել, բայց վարկեր ունենք վերցրած, եթե համաձայնենք, դրանք չենք կարող փակել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ