News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հունվարի 23-ին ընդունել է ԱՊՀ տարածաշրջանում Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գրասենյակի ղեկավար Կիրիլ Օպարինին, ով Երեւանում մասնակցում է ռադիոհաճախականության տիրույթի եւ արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով ԿՏՀ կոմիտեի 14-րդ նիստի աշխատանքներին:

Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կիրիլ Օպարինն անդրադարձել է ԿՏՀ կոմիտեի 14-րդ նիստի աշխատանքներին` ընդգծելով հայկական հյուրընկալության առանձնահատկություններն ու միջոցառման կազմակերպման եւ անցկացման բարձր չափանիշները։

ՀՄՄ գրասենյակի ղեկավարը նախարարին ներկայացրել է միության գործունեությունը, մանրամասնել իրենց առաջիկա միջոցառումների թեմաներն ու աշխատանքների ժամանակացույցը, նշել, որ ուրախ կլինեն, եթե դրանց մասնակցեն նաեւ հայ մասնագետները։

Նախարար Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով առաջարկի համար, նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է ԱՊՀ տարածաշրջանային ծրագրերով եւ նախարարության, ինչպես նաեւ կազմակերպությունների մակարդակով կարող են մասնակցություն ունենալ դրանցում։ Նա նաեւ անդրադարձել է համագործակցության շրջանակներին՝ նշելով, որ նախարարության եւ ՀՄՄ-ի միջեւ սերտ համագործակցություն կա ձեւավորված, ինչը կշարունակվի նաեւ առաջիկայում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտում բարձրակարգ կադրեր պատրաստելու անհրաժեշտությանը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի այդ ուղղությամբ եւ ներկայում տեխնիկական բուհերի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ ոլորտը անհրաժեշտ կադրերով համալրելու համար։

Կիրիլ Օպարինը նշել է, որ տեղյակ է հատկապես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում իրականացվող բարեփոխումների մասին եւ ցանկություն ունեն այդ ուսումնական հաստատության բազայի վրա ծրագրեր իրականացնել։

ՀՄՄ գրասենյակի ղեկավարը նախարարին ներկայացրել է նաեւ 2020թ. միության կողմից նախատեսվող էլեկտրակապի ֆորումի որոշ մանրամասներ, հետաքրքրվել, թե ի՞նչ թեմաներ կարող են առաջնահերթ լինել հայ գործընկերների համար՝ ֆորումի ծրագրում ընդգրկելու նպատակով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնագիտական շրջանակներում քննարկումներից հետո ներկայացնել առաջարկություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
Ամենաշատ