News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Եվրոպական հանձնաժողովը նախազգուշացրել է, որ հարուստ արտասահմանցիներին անձնագրեր եւ վիզաներ վաճառելու ԵՄ մի քանի երկրների ծրագրերը կարող են կազմակերպված հանցավոր խմբավորումներին օգնել թափանցել Եվրոպա եւ մեծացնել փողերի լվացման, կոռուպցիայի եւ հարկերից խուսափելու վտանգը՝ հայտնում է Reuters-ը։

Խոսքը, այսպես կոչված, «ներդրումային միգրացիայի» մասին է, որը հարուստներին թույլ է տալիս քաղաքացիություն կամ ժամանակավոր կեցության իրավունք ձեռք բերել այն երկրներում, որոնք վաճառում են անձնագրերը։

Հանձնաժողովը համարում է, որ այդ սխեմաները երբեմն ոչ թափանցիկ են աշխատում եւ անձնագիր կամ վիզա ձեռք բերողները բավարար ստուգման չեն ենթարկվում։ ԵՀ-ն նաեւ նախազգուշացրել է ամբողջ ԵՄ-ի համար վտանգի մասին, քանի որ միության մի երկրի կողմից տրվող անձնագրերը եւ ժամանակավոր կեցության թույլտվությունները մյուս անդամ-երկրներ անարգելք մտնելու հնարավորություն են տալիս։

Մալթան, Կիպրոսը եւ Բուլղարիան միակ երկրներն են, որոնք վաճառում են «ոսկյա անձնագրեր», փոխարենը ստանալով 1-2 միլիոն եվրո ներդրում։

ԵՄ 20 պետություններ, ներառյալ այս երեքը, ժամանակավոր կեցության թույլտվություններ կամ «ոսկյա վիզաներ» են տրամադրում այն արտասահմանցիներին, որոնք պատրաստ են 15 000 եվրոյից սկսած (Խորվաթիայում) մինչեւ 5 միլիոն եվրո (Լյուքսեմբուրգում ու Սլովակիայում) ներդրում կատարել։

Հանձնաժողովի զեկույցի մեջ ասվում է, որ երկու սխեմաներն էլ վտանգներ են պարունակում, ընդգծվում է Մալթայում, Կիպրոսում եւ Բուլղարիայում գործող ծրագրերի թերությունները, որոնք չեն ստուգում իրենց երկրում ապրելու ցանկություն ունեցող մարդկանց հարստության աղբյուրը։

Այս ծրագրերի հետ կապված վտանգների վերացման համար Բրյուսելը կստեղծի փորձագետների խումբ, որը մինչեւ տարվա վերջը կմշակի «վաճառքի համար անձնագրերի» ծրագրերի անվտանգությունը ստուգող միջոցներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ