News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իտալիայի վաչապետ Մատեո Սալվինին հուսով է, որ ֆրանսիացի ժողովուրդը այս տարվա վերջին կայանալիք ընտրություններում թույլ չի տա նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությանը հայտնվել Եվրոպական խորհրդարանում՝ հայտնում է Reuters-ը։

Իտալիայի եւ Ֆրանսիայի, որպես մոտ դաշնակիցների, հարաբերությունները վատացել են այն ժամանակվանից, երբ ծայրահեղ աջ «Լիգա»-ն եւ «Հինգ աստղ» շարժումը Իտալիայում ձեւավորեցին կոալիցիոն կառավարություն եւ թիրախավորեցին Մակրոնի «Առա՛ջ, Հանրապետություն» կուսակցությունը։

«Հնարավոր է՝ Մակրոնն այլեւս մեր զրուցակիցը չի լինի ապագայում։ Նրան աջակցությունը 20 տոկոսից էլ քիչ է»,- իտալական պետական RAI ռադիոալիքին տված հարցազրույցում ասել է Սալվինին։

Սալվինիի մեկնաբանությունները առաջացրել են Ֆրանսիայի ԱԳՆ-ի ցասումը։ «Այդ չհիմնավորված հայտարարությունները պետք է դիտարկել իտալական ներքին քաղաքականության համատեքստում»,- ասել է նախարար Ագնես Ֆոն Դեր Մյուլը։

Ֆրանսիան Իտալիայի դեսպանին հիշեցրել է այն «սահմանների» մասին, որոնք չպետք է անցնել, որպեսզի ֆրանս-իտալական հարաբերությունները մնան բարեկամական։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ