News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով Եվրոպայի խորհրդի զեկուցող Տորխիլդուր Վարսդոտիրը ԵԽԽՎ իրավական եւ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովում ներկայացրել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին հուշագիր։

Ինչպես հայտնում է contact.az-ը, այդ ծավալուն փաստաթղթում կատարվում է իրավիճակի վերլուծություն ու գնահատում եւ հրապարակվում է 130 այն մարդկանց անունները, որոնք ենթադրաբար քաղբանտարկյալներ են

Ներածության մեջ զեկուցողը հիշեցնում է, որ այդ խնդիրն անհանգստություն էր առաջացնում դեռեւս 2001թ․, երբ Ադրբեջանը մտնում էր Եվրոպայի խորհրդի կազմ։

ԵԽԽՎ-ն 2002թ․ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին իր 1272 բանաձեւում հաստատել է, որ ոչ ոք չի կարող կալանավորվել քաղաքական պատճառներով։

1359 բանաձեւում Վեհաժողովը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին։

2005թ․ Վեհաժողովն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին 1457 բանաձեւը եւ 1711 առաջարկությունը։

2010թ․ ընդունված՝ Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին 1750 բանաձեւը եւս վերաբերում էր այդ թեմային։

Բոլորովին վերջերս, 2017թ․, ԵԽԽՎ-ն վերանայել է խնդիրը Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին 2184 բանձեւում՝ մտահոգություն հայտնելով ընդդիմության առաջնորդներին, իրավապաշտպաններին, քաղաքական ակտիվիստներին, լրագրողներին, բլոգերներին եւ փաստաբաններին դատական հետապնդումների ենթարկելու եւ կալանավորելու կապակցությամբ։

2185 բանաձեւում ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել իրավապաշտպաններին, լրագրողներին, քաղաքացիական եւ քաղաքական ակտիվիստներին, ովքեր դատապարտվել են քաղաքական դրդապատճառներով։

2013թ․ պատրաստվել էր Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին Շտրասերի զեկույցը, սակայն այդ մասին բանաձեւի ընդունումը տապալվել էր։

Ավելի ուշ անկախ քննչական մարմնի զեկույցում նկարագրվում էր, թե ինչպես է կոռուպցիոն մեխանիզմը օգտագործվել ԵԽԽՎ-ում Շտրասերի զեկույցը արգելափակելու համար։

Վերջում զեկուցողը նշում է, որ Ադրբեջանում մեծ է այն մարդկանց թիվը, ում կարելի է քաղբանտարկյալ ճանաչել եւ ում ճակատագիրը պետք է ուսումնասիրի ԵԽԽՎ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ